Կայքը շտապ վաճառվում է: Մանրամասների համար գրեք «հետադարձ կապ» բաժնում

Ուշադրություն

Նոր ինտերնետ խանութ Ստեփանակերտում www.BestMarlet.am

Որ բաժինը Ձեզ դուր եկավ

Որ բաժինը Ձեզ դուր եկավ
 
Գլխավոր

    Լեզուն մարդկային հաղորդակցության միջոց է, հնչյունների, բառերի, քերականական կանոնների մի ամբողջական համակարգ, որը մարդկային հասարակության մեջ օգտագործվում է որպես մտածողության միջոց, հաղորդակցության գործիք:

Հայերենի տարիքը 

Հնդևրոպական նախալեզվի տրոհումը սկսել է մ.թ.ա. 6-5 –րդ հազարամյակներում: Դա նշանակում է, որ հնդևրոպացիներից նախահայերի անջատումը և հեռանալը կատարվել է այդ ժամանակ: Բայց դեռ մոտ երկու հազարամյակ էլ անհրաժեշտ էր, որ հնդևրոպացիների այն հատվածը, որին նախահայր են կոչում, թափանցի Հայկական բարձրավանդակ, իրեն ենթարկեն այնտեղ ապրող շուրջ 50 մանր ու միջին ցեղերի և ձևավորի հայ ժողովուրդն ու հայերենը:

Ընթերցել...

Արդյունքները: / 61
ՎատԼավագույն 

Նախագրային հայերենը

          Հայոց լեզվի նախագրային շրջանն ընդգրկում է ավելի քան երեք հազար տարվա ժամանակահատված, որի ընթացքում, անշուշտ, հայերենը դարձյալ որոկական փոփոխություններ է կրել, բայց, ցավոք, գրավոր հուշարձանների բացակայության պատճառով այդ փոփոխությունների մասին որևէ կոնկրետ բան չգիտենք: Բավական է ասել, որ հայերենն այդ ընթացքում խանձարուրային վիճակից հասել է մինչև մեր թվարկության 5-րդ դարի բարձր զարգացած լեզվի մակարդակին:

Ընթերցել...

Արդյունքները: / 7
ՎատԼավագույն 

Հայոց լեզվի գրավոր շրջանի զարգացման փուլերը

Մեր թվարկության 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է հայկական գիրը, որով սկիզբ է դրվել հայերեն ինքնուրույն և թարգմանական գրականությանը: Այսպիսով` հայերենը ավելի քան մեկուկես հազարամյակի գրավոր հուշարձաններ ունի և աշխարհի հին գրավոր լեզուներից մեկն է:

Ինչպես ամեն մի լեզու, հայերենը ևս ժամանակի ընթացքում փոխվել է. 5-րդ դարից սկսած` նա անցել է զարգացման երեք շրջան` հին (5-11-րդ դարեր` գրաբար), միջին (12-16-րդ դարեր` միջին հայերեն) և նոր (17-21-րդ դարեր` աշխարհաբար):

Ընթերցել...

Տպել PDF
Արդյունքները: / 43
ՎատԼավագույն 

Նյութը կայքին է տրամադրել ՀԱՍՄԻԿ ՉԱԽԱԼՅԱՆԸ

Մատիտը դանդաղասահ խաղում էր նրա մոմե մատների մեջ ,զգուշորեն ուրվագծելով մի չքնաղ պատկեր:Ժպտում էր նա,ասես իր փոքրիկ մասիկն էր դնում ամեն շարժման մեջ,ապրում էր հավերժական թվացող ոգորևության ուժով:Ջանում էր ամեն անցնող ակնթարթը անմահացնել,չկորցնել,չմոռանալ ոչինչ…
Սրտի դողացող թրթիռների արտացոլանքը թողնում էր ճերմակ էջին:Այնքա~ն սեր ու գորով կար նրա աչքերում,անքա~ն նվիրում ու սպասում,որ լռության էր մատնում բոլոր խոսքերը:
Հուսավառ էր նա, ամենազոր հավատով լցված,սիրատենչ թևեր առած սավառնում էր եթերային ամպերի գրկում,գիտեր ` երբեք իր թևերը չեն կոտրվելու:

Ընթերցել...